Սուլուգունի
Պանիր

Սուլուգունի

Կիսափափուկ

Պանիրը պատրաստվում է կովի պաստերիզացված կաթից՝ հալած պանրային զանգվածի օգտագործմամբ։ Ունի փափուկ կազմվածք, սպիտակից մինչև բաց դեղին գույն։ Ունի հաճելի, թեթևակի թթվային կաթնային համ։ Չունի ակնոներ, սակայն կան փոքր ճեղքվածքներ։ Արտադրանքի կշիռը 0.3–1.2 կիլոգրամ է, վակուումային փաթեթներով։

Սննդային ցուցանիշներ
Յուղայնություն 50%
Խոնավություն 48%
Աղ 2%
Համադրություն
Օգտագործվում է որպես նախուտեստ, ախորժահրույց է։ Կիրառվում է խոհարարության մեջ՝ պիցցաների, տաք սենդվիչների, թխվածքների, խաչապուրի պատրաստման համար։
Պատվիրելու համար զանգահարեք +374 93 99 50 08