Բնական հումք, ավանդույթ, գիտակցում
Աշխարհագրական հրաշալի դիրք, բնական հումք, ավանդույթներ՝ սրանից ծնունդ առավ ԷԼՈԼԱՆ։
Պանիրը հանդիսանում է վիտամիններով և սպիտակուցներով հարուստ, տարիքային տարբեր խմբերում պահանջված բազմաֆունկցիոնալ սննդամթերք։ Նրանք, ովքեր գնահատում են իրենց առողջությունը և նախընտրում են համեղ ուտելիքները, կարող են գնահատել պանրի համային ելևէջները։ Իսկ թե ինչպես ստանալ և պահպանել տվյալ պանրին հատուկ համային եզակիությունը՝ այդ գաղտնիքին տիրապետում են միայն վարպետ պանրագործները։
Սկզբնակետ
2003 թվականին դարձանք Գորիսի պանրի գործարան ԲԲԸ-ի իրավահաջորդը և սեփականատերը։ 2004-ից վերանվանեցինք «ԷԼՈԼԱ» ՓԲԸ։
Գործարան
Գործարանը կապիտալ վերանորոգեցինք և տեխնիկապես վերազինեցինք։ Տեղակայված է Սյունիքի մարզի Գորիսի ենթաշրջանի Վերիշեն համայնքում։
Ֆերմերներ
Համագործակցում ենք Սյունիքի ալպիական գոտիների ֆերմերների հետ, ովքեր հիմնական անասնակերը ձեռք են բերում տեղական արոտներից։
Սանիտարահիգիենիկ արտադրամասեր, ժամանակակից սարքավորումներ, նորագույն տեխնոլոգիաների կիրառում՝ սա «ԷԼՈԼԱ»-ի ոճն է։
Մաքուր սնունդ
Մեր ապրանքանիշը կրող արտադրատեսակների մեջ չկան կոնսերվանտներ։ Արդյունքը՝ էկոլոգիապես մաքուր սննդամթերք։
Մաքրություն · CIP
Գործում է սարքավորումների լվացման CIP համակարգ։ Նկուղները սառեցվում են գերմանական արտադրության ավտոմատ կարգավորվող սառնարանային ագրեգատների միջոցով։
Պաստերիզացիա
Գերմանական արտադրության թերթիկավոր պաստերիզատորի միջոցով կաթը ենթարկվում է ջերմային մշակման (72–74°C, 15–20 վրկ)՝ ոչնչացնելով հիվանդածին միկրոֆլորան (ստաֆիլակոկ, սալմոնելոզ, բրուցելյոզ, լիստերիա) և միաժամանակ պահպանելով նրա սննդային ու կենսաբանական արժեքները։
Մենք հայկական ենք ☺️🇦🇲 Պատմում ենք Վերիշենում ծնված ԷԼՈԼԱ-ի մասին 💙 Եվ հպարտությամբ շարունակում ենք հայտարարել, որ մենք օգտագործում ենք բացառապես բնական կաթ 🐮 Ի դեպ, մենք արդեն նաև ԱՄՆ-ում ենք